Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները խոսել են եվրասիական ինտեգրման հարցում Երևանի մասնակցության մասին
31.05.2013,
20:22
Ռուսաստանը կարևորում է Մաքսային միության ինտեգրման հարցում Հայաստանի ձգտումը, Մինսկում հայ գործընկերոջ` Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կարևորում է Մաքսային միության ինտեգրման հարցում Հայաստանի ձգտումը, Մինսկում հայ գործընկերոջ` Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Հայաստանը ցանկանում է Մաքսային միությանը մասնակցել, և մենք նույնպես կարևորում ենք այդ քայլը, միայն նման համագործակցության համար հարմար ձևաչափ է հարկավոր»,– ասել է Մեդվեդևը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Հանդիպման ընթացքում նա առաջարկել է քննարկել այդ հարցերը, ինչպես նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության վիճակը։
Սարգսյանը նշել է, որ Երևանը «հստակ դիրքորոշում ունի և ոչ մի կասկած չունի»։ «Այժմ արդեն տեխնիկական մակարդակով պետք է ամեն ինչ որոշել. ինչ տեմպերով և ինչ քայլերով գնալ առաջ»,– ասել է նա։
ՀՀ վարչապետն ավելացրել է, որ Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Միության ինտեգրման մասին հուշագրի վերաբերյալ հարցերը։ «Մենք պետք է շտապ պատրաստենք այդ հուշագիրը, այն համաձայնեցնենք նախագահների հետ և ստորագրենք»,– ասել է Սարգսյանը։
Նա նաև Մեդվեդևին պատմել է Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ունեցած բանակցությունների մասին։ «Մենք ամբողջական պատկերացում ունենք ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի շինարարության ֆինանսավորման վերաբերյալ»,– ասել է ՀՀ վարչապետը։ Բացի այդ, Կիրիենկոյի հետ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանը «պետք է ֆինանսական շուկաներ մուտք գործի, որպեսզի կայանի համար ռեսուրսներ ձեռք բերի»։ –0–