Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի երկրորդ նախագահը սահմանադրական բարեփոխումների իմաստը չի տեսնում

08.04.2015, 15:03
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների իմաստը չի տեսնում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի հերթական հարցազրույցը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Հայաստանի երկրորդ նախագահը սահմանադրական բարեփոխումների իմաստը չի տեսնում
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների իմաստը չի տեսնում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի հերթական հարցազրույցը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

«Իմ տեսակետը չի փոխվել՝ սահմանադրական փոփոխությունների իմաստ ես չեմ տեսնում և վստահ եմ, որ Հայաստանի ներկա խնդիրները ոչ մի կերպ կապված չեն գործող Սահմանադրության հետ, առավել ևս՝ պետական կառավարման ձևի հետ: Կրկնվեմ. երկիրը  անհաջող կամ էլ հաջողությամբ կարելի է կառավարել ինչպես նախագահի, այնպես էլ՝ վարչապետի աշխատասենյակից», - նշել է Քոչարյանը։

Նա նշել է, որ աշխարհում կան թե՛ նախագահական և՛ թե խորհրդարանական համակարգի գործածման ինչպես լավ, այնպես էլ վատ օրինակներ: Բայց խորհրդարանական երկրների հաջողակության պարտադիր պայմանն է կայացած կուսակցական համակարգի առկայությունը՝ ներկուսակցական արդյունավետ ժողովրդավարությամբ, ֆրակցիոնիզմով, կուսակցական ղեկավարության ու ռազմավարության նորացմանը բերող ներկուսակցական պայքարով:

«Ձեզ հայտնի՞ են այդպիսի կուսակցություններ Հայաստանում: Ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակը ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է: Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը: Շատ ավելի հավանական է, որ այն կհանգեցնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարումը»,– ընդգծել է Քոչարյանը:

Մարտի 14–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որը ներկայացվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Հանրապետության նախագահի որոշման համաձայն, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քաղաքական կուսակցությունների հետ կկազմակերպի և կիրականացնի քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ և կամփոփի կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները: Հայեցակարգում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում նախագահական իշխանավարման կարգից խորհրդարանականի անցնելու նպատակահարմարության հարցը։

Հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերը քննարկելու համար Սերժ Սարգսյանը մարտի 12–ին հանդիպել է մի շարք քաղաքական ուժերի` Միավորված աշխատավորական կուսակցության, ԲՀԿ–ի, «Ժառանգության», ՕԵԿ–ի, ՀԱԿ–ի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նախագահը նաև հանդիպել է Դաշնակցության ներկայացուցիչների հետ։–0–