Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվանիշվիլիին՝ Վրաստանի հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության համար
12.04.2013,
19:47
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար, ուրբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ կայացած Սարգսյանի հանդիպումից հետո հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար, ուրբաթ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեի հետ կայացած Սարգսյանի հանդիպումից հետո հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում հարևան Վրաստանի հետ ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները համապատասխանում են երկու բարեկամ ժողովուրդների պատմական հարաբերություններին:
Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով Սերժ Սարգսյանին ևս մեկ անգամ փոխանցել իր երկրի ղեկավարության շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեն և Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման և այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ: -0-