Սարգսյանը Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է միասնական շուկայի ձևավորման հարցերը
12.04.2013,
17:39
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ քննարկել է համագործակցության հարցեր, այդ թվում միասնական շուկայի ձևավորումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ուրբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ քննարկել է համագործակցության հարցեր, այդ թվում միասնական շուկայի ձևավորումը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հարևան երկրների միջև միասնական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի երկկողմ բիզնես նոր ծրագրերի իրականացմանը և ընդլայնմանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, տրանսպորտի և տնտեսության այլ ճյուղերում համագործակցությանը, սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի ընթացքին, այնտեղ միասնական ծառայությունների մատուցման հնարավորությանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև անլուծելի հարցեր չկան:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայկական կողմի բարձրացրած խնդիրներին օպերատիվ արձագանքելու և լուծումներ գտնելու համար:
Վրաստանի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների վերականգնման ծրագիրն իրականացվում է հայկական համայնքի մասնակցությամբ:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր: –0–