Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Շահրամանյան. Արցախի հարցը չի կարող փակվել. անհրաժեշտ է համահայկական կոնսենսուս

19.09.2025, 12:27
Շահրամանյանը նաև նշել է, որ նա իրավական ճանապարհով վիճարկում է հայոց պատմության դասագրքերում հայտնաբերված կեղծիքները
Շահրամանյան. Արցախի հարցը չի կարող փակվել. անհրաժեշտ է համահայկական կոնսենսուս

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցախցիները զրկված են իրենց հայրենիքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։

2023 թ.-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ռազմական ​​ավիացիա։

«Դա միայն արցախցիների հարցը չէ, դա համահայկական հարց է: Մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս որն այս պահին, ցավոք սրտի, չկա։ Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա».-ասել է Շահրամանյանը։

Նա նաև նշել է, որ իրավական հարթության մեջ վիճարկվում է հայոց պատմության դասագրքերում հայտնաբերված կեղծիքները։

Շահրամանյանը ավելի վաղ դատական ​​հայց էր ներկայացրել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև 9-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ։ Նա խնդրել է պատասխանողներին հերքել «Լեռնային Ղարաբաղի հայաթափումը» ենթավերնագրի ներքո ներկայացված տեղեկատվությունը, որտեղ պնդվում է, որ «նախագահը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին»։

Նշվում է, որ նման հրամանագիր գոյություն չի ունեցել։ Այս հայտարարության նպատակն էր բացել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհը և կանխել բնակչության կոտորածները։

«Մենք իրավական ճանապարհով դրանք վիճարկում ենք։ Մենք դատական նիստի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները: Այդտեղ պետք է արտացոլված լինի իրականությունը»,-ասել է նա։

Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Արցախը կփրկվեր երկու տարի առաջ, եթե տրամադրվեր համապատասխան օգնություն։ Նա նշել է, որ առաջընթաց չի գրանցվել հայ գերիների ազատ արձակման, 2023 թ.-ի ագրեսիայի ժամանակ զոհված 66 մարդկանց աճյունների արտաշիրիմում կատարելու, վերահուղարկավորելու կամ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։

Շահրամանյանը հաստատել է, որ այդ օրերին կապի մեջ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փորձել է համակարգել իր գործողությունները նրա հետ։

Նա նաև մեկնաբանել է վարչապետի այն հայտարարությունը, որ չնայած Արցախի կորստին, Հայաստանի պետականությունը պահպանվել է։

«Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որպեսզի ՀՀ-ն այսօր գոյություն ունենա», - ասել է Շահրամանյանը։