Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սլովակիան պատրաստ է փորձը կիսել Հայաստանի հետ` ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում. ԱԳՆ ղեկավար

10.04.2013, 15:27
Սլովակիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ, որպեսզի օգնի ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում, չորեքշաբթի ՀՀ  ԱԳՆ–ի ղեկավարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։
Սլովակիան պատրաստ է փորձը կիսել Հայաստանի հետ` ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում. ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սլովակիան պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ, որպեսզի օգնի ԵՄ–ի առջև ունեցած պարտավորությունները կատարելու հարցում, չորեքշաբթի ՀՀ  ԱԳՆ–ի ղեկավարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը։

«Սլովակիան աջակցում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրականացմանը։ Նոյեմբերին Վիլնյուսում կանցկացվի ԵՄ–ի գագաթնաժողովը, և մենք ցանկանում ենք, որպեսզի հանդիպումը հաջող ընթանա, և այն հաջող կլինի։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանը այդ հաջողության բաղկացուցիչ մասն է»,– ասել է Լայչակը։

Սլովակիայի ԱԳՆ ղեկավարը նաև շնորհավորել է Հայաստանին` Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացի և ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման կապակցությամբ։

Խոսելով հայ–սլովակյան հարաբերությունների մասին` Լայչակն ընդգծել է ,որ Երևանի և Բրատիսլավայի միջև որևէ խնդիր կամ հարց չկա։

Նալբանդյանն իր հերթին նշել է, որ սա արդեն Միրոսլավ Լայչակի չորրորդ այցն է Հայաստան։ Ներկա այցի արդյունքները նա բավական դրական է գնահատել։

«Մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, համագործակցության մեծ ներուժ կա։ Այսօր մենք կարծիքներ փոխանակեցինք հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր»,– տեղեկացրել է նա։ –0–