Տիգրան Սարգսյանը գլխավորել է ԵՏՀ նորացված կազմը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական կառավարության նախկին ղեկավար, ԱՄՆ–ում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 1–ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նորացված կազմը։
Սարգսյանը Կոլեգիայի ղեկավարի պաշտոնում է հաստատվել Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների կողմից։
Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշմամբ, Միության յուրաքանչյուր պետություն ԵՏՀ կոլեգիայի երեք անդամների փոխարեն այդ ղեկավար մարմնում ներկայացված կլինի երկուսով։ Այսպիսով, Կոլեգիայի քանակը փետրվարի 1–ից կազմում է 10 մարդ։
Միաժամանակ, ԵՏՄ երկրների նախագահները պահպանել են Կոլեգիայի իրավահաջորդման սկզբունքը` ԵՏՀ նոր կազմի տասը նախարարներից ութը նախկինում էլ են նախարարական պաշտոններ զբաղեցրել։ Կոլեգիայի նոր դեմք կլինի, բացի նախագահից, Վերոնիկ Նիկիշինան (ՌԴ ներկայացուցիչ), ով փոխարինել է իրեն նախորդած Անդրեյ Սլեպնյովին առևտրի նախարարի պաշտոնաւմ, հայտնում է Կոլեգիայի կայքը։
Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշմանը համապատասխան նոր պաշտոն է հաստատվել` Ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն)։
ԵՏՄ պայմանագրի համաձայն, ԵՏՀ կոլեգիայի լիազորությունների ժամկետը չորս տարի է կազմում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:16 01.02.2016