Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

29.08.2012, 14:15
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ  սփյուռքի նախարարի տեղակալ, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է ՀՀ  սփյուռքի նախարարի տեղակալ, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարի որոշմամբ, նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Արմեն Հայրապետյանն ազատվել է աշխատանքից:

Վաչե Ջիլավյանը ծնվել է 1975թ.-ին Երևանում, 1996թ.-ին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 1999թ.-ին՝ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը:

1998թ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին պետական պարտքի կառավարման վարչությունում` որպես առաջատար մասնագետ, 1999թ.-ին՝ նույն նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության գլխավոր մասնագետ:

1999թ.-ին եղել է Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրենը: 2000-2009թթ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անդամ է եղել, 1999-2009թթ.-ին աշխատել է  ՀՀ ֆինանսների նախարարություն պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչության պետի պաշտոնում: 2009-2012 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: -0-