ՀՀ ոստիկանությունը հրապարակել է հանրաքվեի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է հանրաքվեի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգով Հայաստանի ոստիկանությունը երեքշաբթի հրապարակել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները։

Ինչպես նշել են ոստիկանության մամուլի ծառայությունից, ցուցակները ներկայացված են ըստ շրջանների և ընտրատեղամասերի, ինչպես նաև տեղադրված են ընտրատեղամասերում։ Միաժամանակ, դրանց կարելի է ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով պաշտոնական կայքի www.police.am/Hanraqve բաժնում, որտեղից ցուցակները կարելի է նաև ներբեռնել։

Անճշտությունների հայտնաբերման դեպքում քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 1–ը դիմել լիազոր մարմին` Տարածքային անձնագրային սեղան կամ Հայաստանի անձնագրերի և վիզաների վարչություն, շտկում իրականացնելու համար։

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հինգ օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան դեկտեմբերի 2–ին, բավարար հիմնավորումների առկայության դեպքում շտկումներ կիրականացնի ընտրացուցակներում` գրավոր իրազեկելով այդ մասին դիմումատուին։

Միաժամանակ, ոստիկանությունն այսօրվանից Անձնագրերի և վիզաների վարչությունում գործարկել է 010-37-02-36  հեռախոսահամարով «թեժ գիծ» ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ  հաղորդումներ ընդունելու մասին։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա Հայաստանում դեկտեմբերի 6–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:33 27.10.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×