Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Վրաստանի ճգնաժամն ավելի շատ տնտեսական բնույթ է կրում. փորձագետ

05.05.2015, 21:46
Վրաստանի ճգնաժամն ավելի շատ վերաբերում է տնտեսությանը, քան խորհրդային կառավարման համակարգին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը` խոսելով կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետության մասին։
Վրաստանի ճգնաժամն ավելի շատ տնտեսական բնույթ է կրում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Վրաստանի ճգնաժամն ավելի շատ վերաբերում է տնտեսությանը, քան խորհրդային կառավարման համակարգին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը` խոսելով կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետության մասին։

Փորձագետը կարծում է, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելը պետք է լինի բոլոր տնտեսական խնդիրները լուծելուց հետո։

Մինչև ընթացիկ շաբաթվա վերջ Վրաստանի խորհրդարանում քվեարկություն կանցկացվի երկրի կառավարության նոր կազմի նկատմամբ վստահության քվեի կապակցությամբ։ 2014թ.–ի հուլիսին հաստատված կառավարության նկատմամբ (Իրաքլի Ղարիբաշվիլու գլխավորությամբ) վստահություն արտահայտելու հարցը բարձրացվել է, երբ ապրիլի 29–ին Վրաստանի կառավարության թվով 7–րդ անդամը` սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևան Կիպիանին, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Ըստ Վրաստանի Սահմանադրության` կառավարության նկատմամբ վստահության հարց բարձրացվում է այն դեպքում, երբ նախարարների մեկ երրորդը (19–ից 7–ը) հեռանում է պաշտոնից։

Մելիքյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ուղղակիորեն կապ ունի Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակի և Ռուսաստանի ճգնաժամի հետ, «քանի որ Վրաստանը լրջորեն կախում ունի Ռուսաստանի տնտեսությունից»։

Այն հարցին, թե կարելի՞ է կառավարման վրացական խորհրդարանական մոդելն արդյունավետ համարել, եթե չլինեին տնտեսական խնդիրները, Մելիքյանը պատասխանել է, որ այդ համակարգն այդքան էլ կայուն չէ, թեև դրա շնորհիվ որոշակի հարցեր են լուծվում։

««Վրացական երազանք» կոալիցիոն մոնոլիտ չէ, և քաղաքական կուսակցությունները տարատեսակ մոտեցումներ են դրսևորում ներքաղաքական կյանքի և ներքին հարաբերությունների նկատմամբ, ինչն ազդում է կոալիցիայի գործունեության վրա», – ասել է Մելիքյանը։

Միաժամանակ նա նշեց, որ թեև Վրաստանում այսօր ճգնաժամ է ու կառավարության նկատմամբ դժգոհություն կա, այնուհանդերձ իրավիճակն այնքան ծայրահեղ չէ, որ ժողովուրդը կտրուկ միջոցների դիմի։ –0– Ա.Թ.