Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ մտցնել. ՀՀ ԱԳՆ

22.07.2014, 18:28
Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ մտցնել, տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում:
Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ մտցնել. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ մտցնել, տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Թբիլիսիում ՀՀ դեսպանության հարցմանն ի պատասխան` Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել», - նշվում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել էին, թե սեպտեմբերի 1-ից Վրաստանը մտադիր է մասնակի վիզային ռեժիմ մտցնել Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ: Նրանց տեղեկատվության համաձայն՝ այդ փոփոխությունները նախատեսված են «Օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց իրավական կարգավիճակի մասին» նոր օրենքով, որը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից և ուժի մեջ կմտնի 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից:-0-