ՎԶԵԲ–ը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը. Բանկի նախագահի առաջին տեղակալ
21.10.2014,
12:19
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը, ասել է ՎԶԵԲ–ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը, ասել է ՎԶԵԲ–ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես հայտնեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Բենեթը նշեց, որ Հայաստանի նոր զարգացումների և իրողությունների կապակցությամբ բանկը մտադիր է հաստատել համագործակցության օրակարգը և դրա իրագործման հետագա ուղիները։
Նա նշել է նաև, որ ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:
Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն:
Ճշմարիտյանը նշել է, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից` Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական Միության հետ:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ համատեքստում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի անկախացումից մինչ օրս երկրում իրականացրել է 731 մլն եվրոյի 130 ծրագիր։ -0-