Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ԵՄ–ն սպասում է, որ Երևանը բացատրություն կտա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ

04.09.2013, 15:39
Եվրամիությունը սպասում է, որ պաշտոնական Երևանը բացատրություն կտա Հայաստանի` Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միություն (ՄՄ) մտնելու որոշման վերաբերյալ, չորեքշաբթի հայտնել է  ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։
ԵՄ–ն սպասում է, որ Երևանը բացատրություն կտա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը սպասում է, որ պաշտոնական Երևանը բացատրություն կտա Հայաստանի` Ռուսաստանի կողմից նախաձեռնած Մաքսային միություն (ՄՄ) մտնելու որոշման վերաբերյալ, չորեքշաբթի հայտնել է  ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի տեղի ունեցած երկկողմ բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն, Հայաստանը որոշում է մտնել Մաքսային միություն և այնուհետև մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

«Մենք բացատրություններ ենք սպասում հայկական կողմից և այնուհետև կկարողանանք գնահատել դրա հետևանքները»,– Բրյուսելում լրագրողներին է ասել ԵՄ արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2013թ.–ի նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության ղեկավարության և ԵՄ–ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից–երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է մի քանի երկրների, ներառյալ Հայաստանի հետ Ասոցացման մասին համաձայնագրի և «Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրումը։ –0–