Եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ ունենալ Ադրբեջանի հետ առանց ՌԴ մասնակցության, ապա՝ «ի սեր Աստծո. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար ուղիղ բանակցություններ ունենալ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության, ապա՝ «ի սեր Աստծո»։
Tass.ru-ի փոխանցմամբ՝ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն անհանգստացած է այն փաստով, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերն օդում կախված են մնացել։
«Ես նշեցի տրանսպորտային կապի վերսկսման և եռակողմ հանձնաժողովի մասին, որը զբաղվում էր դրանով, բայց այն գործնականում այլևս չի գործում։
Երևանը կարծում է, որ բանակցությունները պետք է ուղիղ կատարվեն Ադրբեջանի հետ, եթե դա նրանց հաջողվի, ապա՝ ի սեր Աստծո»,- ասել է Լավրովը ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում՝ ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ: