Եվրոպահայերը պատրաստ են ավելի քան 1,4 միլիոն եվրո հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռախոսամարաթոնի շրջանակներում
19.11.2012,
19:54
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Հեռախոսամարաթոն 2012-ի ընթացքում, որն անցկացվեց նոյեմբերի 15-18-ը, հավաքագրել է ավելի քան 1 միլիոն 425 հազար եվրո նվիրատվության խոստում, տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հեռախոսամարաթոն 2012-ի ընթացքում, որն անցկացվեց նոյեմբերի 15-18-ը, հավաքագրել է ավելի քան 1 միլիոն 425 հազար եվրո նվիրատվության խոստում, տեղեկանում ենք հիմնադրամի կայքից:
Ֆրանսիան հավաքագրել է 1 220 250 եվրո, Գերմանիան հավաքագրել է 96 504 եվրո, Շվեյցարիան` 25 000 եվրո, Հոլանդիան` 46 000 եվրո, Բելգիան` 8000 եվրո, Հունաստանը` 30 000 եվրո: Ընդհանուր առմամբ հեռախոսամարաթոնին նվիրատվություն է կատարել ավելի քան 13 500 նվիրատու ընտանիք և ձեռնարկություն:
Խոստացված նվիրատվությունների գումարը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 8 տոկոսով:
«Ֆրանսիայում հիմնադրամի գրասենյակը շարունակում է նվիրատվություններ հավաքել նաև մարաթոնից հետո»,- ասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում:
Հեռախոսամարաթոնի կազմակերպմանն աջակցել են 700 կամավորականներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից և Բելգիայից:
Հեռախոսամարաթոնի ընթացքում հավաքած գումարները կուղղվեն Արցախում համայնքային կենտրոնների կառուցման, Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացմանը և սիրիահայ հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյա գործունեության ընթացքում ավելի քան 235 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել Հայաստանում և Արցախում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:-0-