Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում. պատգամավոր

20.02.2013, 13:59
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Ավագանինու խորհրդի ընտրություններին, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հաղթելու մեծ հնարավորություններ ունեն Ավագանինու խորհրդի ընտրություններին, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

Երևանի Ավագանինու խորհրդի հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ.–ի մայիսի 5–ին։

«Առաջիկայում Երևանում սպասվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, իսկ Հովհաննիսյանի կողմից մայրաքաղաքում (նախագահական ընտրություններին) հավաքած 43 տոկոս ձայնը բավարար ռեսուրս է, որպեսզի տվյալ քաղաքական ուժը լուրջ սպասելիքներ ունենա մայիսյան ընտրություններից»,– ասաց Մինասյանը։

Ըստ նրա` «Ժառանգություն» կուսակցության անդամները կկարողանան ճիշտ ճանապարհ ընտրել և ապացուցել, որ նրանք Հայաստանի քաղաքական արենայում համար առաջին ընդդիմադիր կուսակցությունն են։

«Արդյոք այդ ճանապարհը կընտրի՞ քաղաքական ուժը` ինքը կորոշի»,– ասաց Մինասյանը` նշելով, որ «Ժառանգությունը» պետք է բավականին լուրջ քաղաքական և կազմակերպված քայլեր ձեռնարկի, որպեսզի արդարացնի հավաքած ձայները։

Նա նշեց նաև, որ որոշ քաղաքական ուժեր, ովքեր չեն մասնակցել վերջին շրջանի քաղաքական իրադարձություններին, սակայն «գործել են հետնաբեմում», փորձում են «Ժառանգությանը» և մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին մղել ոչ ճիշտ քայլերի, որոնք անբարենպաստ կանդրադառնան ինչպես հենց կուսակցության, այնպես էլ ընդհանուր առմամբ Հայաստանի վրա։

«Երկար ժամանակ քաղաքական ընդդիմադիր ուժերը, ըստ էության, անմիջականորեն չմասնակցելով քաղաքական գործընթացներին, փորձում են ներգործել այդ գործընթացների վրա, և դա անթույլատրելի է։ Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք լուրջ ջրբաժանի առջև, երբ հետագա քաղաքական գործընթացները մեր երկիրը կբերեն կամ զարգացման, կամ անկանխատեսելի իրադարձությունների»,– ասաց Մինասյանը։--0--