Զինվոր է զոհվել Արցախում
19.10.2017,
19:44
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։
Ինչպես հայտնում է Արցախի մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19–ամյա Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-