Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանում զոհված ոստիկանի անունը

17.07.2016, 15:53
ԶԼՄ–ները հայտնել են մի խումբ զինված անձանց կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զավթման ժամանակ զոհված ոստիկանի անունը։
ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանում զոհված ոստիկանի անունը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԶԼՄ–ները հայտնել են մի խումբ զինված անձանց կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքի զավթման ժամանակ զոհված ոստիկանի անունը։

«Զոհված ոստիկանը գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է»,– հայտնում է «Երկիր մեդիա» հեռուստաալիքը։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -0-