Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

2026թ․–ի ձմեռային զորակոչի անցկացման որոշումն ընդունվեց․ գործընթացը կմեկնարկի հունվարի 7–ից

20.11.2025, 12:21
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «2025 թվականի ձմեռային զորակոչի հայտարարության և շարքային կազմի զորացրման մասին» որոշումը
2026թ․–ի ձմեռային զորակոչի անցկացման որոշումն ընդունվեց․ գործընթացը կմեկնարկի հունվարի 7–ից

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «2025 թվականի ձմեռային զորակոչի հայտարարության և շարքային կազմի զորացրման մասին» որոշումը։

Ըստ ընդունված նախագծի՝ զորակոչի շրջանակում Զինված ուժերի համալրումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կկատարվի 2026 թվականի հունվարի 8-ից 31-ը։

Բացի այդ, ձմեռային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն կզորակոչվեն նաև իգական սեռի այն քաղաքացիները, որոնք 2025 թվականի հոկտեմբերի 1–ից ոչ ուշ ներկայացրել են կամավոր դիմումներ։