Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+20

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

22.09.2021, 13:48
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Արմավիրի և Կոտայքի մարզերում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից-13 փողոցների, Հաղթանակ թաղամասի,  Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,  Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–