ԱԳՆ. առաջիկա օրերին կորոնավիրուսի պատճառով Չինաստանից կտարհանվի ևս մեկ ՀՀ քաղաքացի
04.02.2020,
17:53
Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում Չինաստանից կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի, կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը` պատասխանելով «Ազատություն» ռ/կ–ի հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից։ Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը», – նշել է Սաֆարյանը։
Նրա խոսքով, դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիներին տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին: ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից:
Նա նշել է, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:
«ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ՀՀ ԱԳՆ-ը ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ», – ասել է Սաֆարյանը։
Նա տեղեկացրել է, որ այս պահին ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերի ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ։
Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել», – եզրափակել է Սաֆարյանը։
Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբով երեքշաբթի օրվա դրությամբ հիվանդանցել է 13 հազար 522 մարդ, Ուհան քաղաքում` 6 հազար 384, մահացել է 414 մարդ, Ուհանում` 313։
Բուժվել է 396 մարդ, 10 հազար 990 հիվանդ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, 58 հազար 544 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ` կորոնավիրուսի կասկածանքով։–0–