Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՆ․ Երևանում պայթյունի հետևանքով երկու տուժածների վիճակը ծանր է

05.02.2024, 15:11
Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
ԱՆ․ Երևանում պայթյունի հետևանքով երկու տուժածների վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:

Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, երկու տուժած դուրս է բերվել փլատակների տակից։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։–0–