Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱՆ–ն ճշտել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը

12.03.2020, 11:04
ԱՆ–ն ճշտել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը` կոչ անելով ավելորդ խուճապ չառաջացնել
ԱՆ–ն ճշտել է ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Հետևե′ք միայն պաշտոնական լրահոսին», – նշված է ԱՆ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:–0–