Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ դիմակների պարտադիր կրումը դպրոցներում հանվի (ՎԻԴԵՈ)

16.09.2020, 17:25
Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ դիմակների պարտադիր կրումը դպրոցներում հանվի. ՎԻԴԵՈ
Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ դիմակների պարտադիր կրումը դպրոցներում հանվի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ դիմակների պարտադիր կրումը դպրոցներում հանվի։

«Մենք հետևում ենք նախկինում պարետատան կողմից, հիմա Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին։ Այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք։ Ասել ենք, որ ուղեցույցը հընթացս կարող է փոփոխությունների ենթարկվել», – ասաց Հարությունյանն այսօր ասուլիսի ընթացքում։

Նա նաև նշեց, որ այս պահին դիմակների կրման հետ կապված բողոքներ չեն ստացվել, ուսուցիչներից ևս դիտարկումներ չեն ստացվել։

«Հիմնականում կան բողոքներ, որ երեխաների մոտ կարող են առողջական խնդիրներ առաջանալ։ Մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Առողջապահության նախարարության հետ։ Այս գործընթացում ուզում եմ մեկ բան ասել` կապված մեր երեխաների և աշակերտների գործոնի շահարկման հետ։ 1–12–րդ դասարանների երեխաները մեր ընտանիքներում, մեր հարազատների, գործընկերների, նախարարության աշխատակիցների ընտանիքներում մեծացող երեխաներ են։ Ես չգիտեմ` ինչ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք` մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ ԱՆ–ն տվել է էնպիսի ցուցումներ, որ ազդելու է մեր սերունդների առողջության վրա։ Ես չեմ կարողանում հասկանալ այս խելագարության կանխավարկածը։ Չպետք է զոհ գնալ ֆեյք էջերի և ֆեյք մասնագետների կողմից ստեղծվող նյութերին», – ասաց Հարությունյանը։

«Մենք իհարկե հետևելով այս ընթացքին, տեսնելով` ինչ իրավիճակ է առաջանում, փոփոխություններ կկատարենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ ԱՆ–ն, ելնելով ՀՀ–ում առկա համաճարակային իրավիճակից, ընդունել է նման որոշում, որ մենք թույլ չտանք բռնկումներ և անհրաժեշտություն չունենանք նորից դպրոցները փակելու», – ասաց Հարությունյանը։

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով։–0–