Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Արցախում նախարարներից մեկը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, պատճառվել է 6մլն դրամի գույքային վնաս

03.09.2021, 14:48

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 27․08․2021թ․ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ, հաղորդում է Արցախի դատախազությունը:

«Քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–