Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Արցախում տեղական արտադրության անօդաչու թռչող սարք է հաջողությամբ փորձարկվել (ՎԻԴԵՈ)

20.05.2020, 18:05
Արցախում տեղական արտադրության անօդաչու թռչող սարք է հաջողությամբ փորձարկվել. ՎԻԴԵՈ
Արցախում տեղական արտադրության անօդաչու թռչող սարք է հաջողությամբ փորձարկվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Արցախի ՊՆ-ն ցուցադրել է նոր անօդաչու թռչող սարքի թռիչքի տեսանյութ։

Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:

Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

«Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:-0-