Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արթուր Դավթյանը մեկնաբանել է Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները

25.09.2019, 16:07
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները։
Արթուր Դավթյանը մեկնաբանել է Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնաբանել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները։

Նշենք, որ սեպտեմբերի 24–ի գիշերը հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։

«Վստահ եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց (Դավթյանի կողմից ճնշում Հարությունյանի նկատմամբ, խմբգր.) հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը։ Ինձ ճանաչողներից յուրաքանչյուրը վստահ է, որ իմ միջամտությունն այդ գործին անհնար է։ Եվ գլխավոր դատախազի պաշտոնն ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսակետից թույլ չի տալիս նման բան», – ասաց Դավթյանը։

Պատասխանելով այն հարցին` արդյոք կազդի՞ Հարությունյանի մահը «Մարտի 1»–ի գործի քննության վրա` գլխավոր դատախազը նշեց, որ Հարությունյանը ներգրավված է եղել «Մարտի 1»–ի գործին որպես վկա, նրա ցուցմունքները գտնվում են քննիչների մոտ, փոխանցվել են դատական մարմիններին, ավելին` դրանք հրապարակվել են ԶԼՄ–ների կողմից։

«Այլ հարց է, որ նա պետք է հրավիրվեր դատարան` ցուցմունքներ տալու, և նրան հարցերով կարող էին դիմել ինչպես մեղադրական կողմի ներկայացուցիչները, այնպես էլ փաստաբանները, դատարանը, սակայն նման հնարավորություն այլևս չի լինի», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով, «Մարտի 1»-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է, յուրաքանչյուր դետալ իր առանցքային նշանակությունն է ունենալու որաշակի  վարկածների ուղղությամբ և այդ վարկածների ուղղությամբ քննությունը խորացնելու։

«Դետալները կբացահայտվեն, հնարավոր է դրանց համար ժամանակ պահանջվի», ասաց Դավթյանը։–0–