Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Այսօրվանից որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք

29.10.2021, 13:34
Այսօրվանից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել
Այսօրվանից որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել, հայտնում է ՀՀ–ում Նիդերլանդների դեսպանությունը։ 

Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին: 

Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։ 

Դեսպանությունից հայտնում են, որ Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ, տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է, լրացնի առողջության հայտարարագիր։–0–