Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Չինաստան մեկնած բոլոր քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի. ԱԳՆ

12.03.2020, 13:37
Մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի
Չինաստան մեկնած բոլոր քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմի. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

«Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և անցնել պարտադիր թեստավորում», – հայտնում են ԱԳՆ–ից։ 

Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։ 

«Տեղեկացնում ենք, որ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերվում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո, շարունակելու են իրենց ուղևորությունը։ Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ», – հայտնում են ԱԳՆ–ից։–0–