Ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը
11.05.2022,
12:18
Նախօրեին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչած կրակոցների գործով կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչած կրակոցների գործով կա ձերբակալված։Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը
Նշենք, որ նախօրեին` մայիսի 10–ին,երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Ինչպես հաղորդում է Արցախի դատախազությունը, դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
«Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն: Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՍիվիլՆեթի տեղեկություններով, ձերբակալվածը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի)։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–