ԵՊԲՀ հմուտ նյարդավիրաբույժները բարդ վիրահատությամբ փրկել են հիվանդի կյանքը
08.01.2020,
16:04
Եվս մեկ փրկված կյանք հայ նյարդավիրաբույժների կողմից. հիվանդի մոտ ախտորոշվել էր հիդրոցեֆալիա
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանը և Հայկ Հարությունյանը oրերս կատարել են վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորման վիրահատություն՝ նուրբ էլաստիկ խողովակի տեղադրում գխուղեղի կողմնային փորոքից դեպի որովայնամզի խոռոչ ուղեղ֊ողնուղեղային հեղուկի արտահոսքի և ներծծման համար. հիվանդի կյանքին վտանգ էր սպառնում առեզորբտիվ հիդրոցեֆալիան, նշվում է ԵՊԲՀ–ի հաղորդագրության մեջ։
Հիդրոցեֆալիան այն վիճակն է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով մեծանում են գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունները՝ ճնշելով ուղեղի հյուսվածքը։
Հիդրոցեֆալիան լինում է բնածին և ձեռքբերովի:
Տարբերում են օկլյուզիոն տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի տեղափոխումը նրա արտադրման հատվածից դեպի ներծծման հատված: Առեզորբտիվ տիպի հիդրոցեֆալիա, երբ խանգարվում է հեղուկի ներծծման գործընթացը:
Արդյունքում շատ արագ սկսում է բարձրանալ ներգանգային ճնշումը, որի հետևանքով վատանում է տեսողությունը, առաջանում է շլություն, հայացքի պարեզ, ցնցումներ:
Ի հայտ է գալիս քնկոտություն, հոգնածություն, նյարդաբանական կոպիտ խանգարումներ, մտավոր ունակությունների անկում: Այս ամենը կավարտվի մահով, եթե ժամանակին չցուցաբերվի բժշկական օգնություն:–0–