Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել

14.07.2022, 19:17
2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր
Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:

Ինչպես նշված է ՀՀ նախագահի հրամանագրում, Ասրյանը ԳՇ պետ է նշանակվել՝ հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել է 2021թ. մայիսի 21-ին:

Նա ԳՇ այն զինվորականներից մեկն էր, ովքեր 2021թ.-ի փետրվարի 25-ին ստորագրել էին ԳՇ հայտարարության տակ, որով պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը;

Նշենք նաև, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվեց ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։-0-