Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Գիշերային ժամերին փակ կլինի Հանրապետության հրապարակն ու նրան հարակից փողոցը․ քաղաքապետարան

21.08.2024, 11:27
Սահմանափակումները պայմանավորված են ճանապարհաշինարարական աշխատանքներով
Գիշերային ժամերին փակ կլինի Հանրապետության հրապարակն ու նրան հարակից փողոցը․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: 

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։