ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեկնարկից անմիջապես հետո Քոչարյանի առողջական վիճակի պատճառով։
«Դատական նիստից առաջ դատարանը տեղեկանք է ստացել «Իզմիրլյան» ԲԿ-ից, որտեղ հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին։ Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չի կարող, դատական նիստը հետաձգվում է մայիսի 26-ի ժամը 13:00-ն»,- հայտնեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան «Իզմիրյլան» ԲԿ-ում վիրահատվել է։
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց որոշումը` մերժելով պաշտպանական կողմի՝ կորոնավիրուսի հիմքով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունները։
Քոչարյանի համար երաշխավոր էին կանգնել Արցախի ևՀայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը ևԱնուշավան Դանիելյանը: Երաշխավորներից յուրաքանչյուրը պարտավորվել էր որպես գրավ ներկայացրել 500 հազար մարդ (մոտ 1000 դոլար)։
Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։-0-