Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստան բնական գազի մուտքը կընդհատվի գազատարի վերականգնողական աշխատանքների պատճառով

12.04.2022, 12:38
Հայաստան բնական գազի մուտքը կընդհատվի
Հայաստան բնական գազի մուտքը կընդհատվի գազատարի վերականգնողական աշխատանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–