Հայաստանի բնակիչների ավելի քան 50%–ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից․ հարցում
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բնակիչների ավելի քան 50%-ը դժգոհ է վարչապետի, կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատանքից։ Այս մասին հայտարարել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով հարցման արդյունքները։
Նրա խոսքով, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքից դժգոհ է հարցվածների 52,6%-ը, գոհ է 34,2%-ը, դժվարացել է պատասխանել 13,2%-ը։
Ազգային ժողովի աշխատանքից դժգոհ է հարցվածների 64,2%-ը, գոհ՝ 22,2%-ը, իսկ 13,6%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 57,7%-ը դժգոհ է կառավարության աշխատանքից, 29,1%-ը գոհ է, 13,2%-ը դժվարացել է պատասխանել։
Նախագահ Վահագն Խաչատրյանի գործունեությունից դժգոհ է հարցվածների 53,7%-ը, գոհ է 23%-ը, դժվարացել է պատասխանել 23,3%-ը։
Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 հարցվող:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:48 10.11.2023