Հայաստանում մեղմացվել է առանց պետհամարանիշերի մեքենայի վարման համար տուգանքը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների» մասին օրենքի հավելյալ փոփոխությունների փաթեթ, ըստ որի առաջարկվում է մեղմացնել առանց պետհամարանիշերի մեքենայի վարման համար պատիժը:
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանքի նոր ձևաչափ, ըստ որի յուրաքանչյուր վարորդի տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվում են տուգանային միավորներ:
Ընդունված փոփոխությունների համաձայն, դրանց ուժի մեջ մտնելու պահից մեկ տարով այդ մեքենան վարելու իրավունքից զրկելու փոխարեն կկիրառվի 20 հազ. դրամ տուգանք և 2 բալի հանում:
Կառավարությունն առաջարկել էր կիրառել 29 հազ. դրամ տուգանք և 4 բալի հանում:
Ընդ որում՝ մինչև բալային համակարգի ուժի մեջ մտնելը, տվյալ խախտման համար նախատեսվում էր 200 հազ. դրամ տուգանք:-0-