Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հունիսի 27️-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը

27.05.2020, 13:03
Հունիսի 27️-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը
Հունիսի 27️-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը դեպի Երևան։

Ինչպես նշվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայի» Facebook–յան էջում, BrusselsAirlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27️-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

«Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ մնացած ավիաընկերությունների չվերթերի վերսկսման մասին կտեղեկացնենք պաշտոնական տեղեկատվություն ստանալուն պես», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–