Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի կոպիտ խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

06.10.2022, 14:50
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. ՖՈՏՈ
Կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի կոպիտ խախտումների պատճառով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք), հաղորդում է գերատեսչությունը:

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝
  • արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու համար,
  • սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող սեղանները պատրաստված չեն եղել օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,
  • սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:–0–