Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԼՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել «զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում

06.03.2019, 11:18
ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»:
ԼՀԿ-ն առաջարկում է փոփոխություն կատարել «զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում, գրում է «Ժամանակը»։

ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»:

«Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն», – նշում են հոդվածի հեղինակները։–0–