Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա համածառայակիցը

19.07.2022, 12:01
Հարուցվել է քրեական գործ
Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա համածառայակիցը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-