Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Մայիսի 9–ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող բոլոր ճանապարհները

06.05.2020, 12:57
Ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ
Մայիսի 9–ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» տանող բոլոր ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–