Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Նախարար. ՀՀ–ում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով

27.02.2020, 12:37
Նախարարի խոսքով, 95 մարդ հետազոտվել է, բոլորը բացասական։ Ներկայումս ունենք 850 հետազոտության թեստ, և ևս  3 հազար թեստ շուտով կստանանք
Նախարար. ՀՀ–ում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով, հինգշաբթի կառավարության նիստից առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ վրացի բժիշկները Վրաստանի քաղաքացու մոտ ախտորոշել են նոր կորոնավիրուս, ով Վրաստան է եկել Իրանից Ադրբեջանի տարածքով: Հիվանդը տեղափոխվել է վարակաբանական հիվանդանոց։ Վերջին տվյալներով, Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 139 դեպք (6–րդ տեղն աշխարհում` հիվանդացածների թվով), որոնցից 19–ը` մահացու ելքով, 49 մարդ ապաքինվել է։

«95 մարդ հետազոտվել է, բոլորը բացասական։ Ներկայումս ունենք 850 հետազոտության թեստ, և ևս  3 հազար թեստ շուտով կստանանք։ Այսինքն այս տեսակետից մենք ապահովված ենք», – նշեց նախարարը։

Նրա խոսքով, վերջին երկու օրում Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք բոլորը ոստիկանության և  հակահամաճարային ուժերի կողմից ուղեկցվել են։

«Սահմանվել են հատուկ կետեր, որտեղ նրանք դատարկվելու են և հետ են վերադառնալու», – նշեց առողջապահության նախարարը։

«Պրակտիկորեն հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի տարածումը կանխվի», – ընդգծեց Թորոսյանը։–0–