Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Նախատեսվում է կազմակերպել հայ զինվորականների վերապատրաստումը ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու

23.02.2024, 15:36
Խոսքը, մասնավորապես, ենթասպաների և սպաների վերապատրաստման մասին է
Նախատեսվում է կազմակերպել հայ զինվորականների վերապատրաստումը ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ստորագրված պայմանագրերի շրջանակում նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում, ուրբաթ հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, ենթասպաների և սպաների վերապատրաստման մասին է։

Ֆրանսիան, նրա խոսքով, նաև խորհրդատուներ կուղարկի զորքերի զարգացման համար։ Մասնավորապես, խոսքը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի մասին է։

Նախարարի խոսքով, վերապատրաստման գործընթացը կսկսվի արդեն այս տարի։–0–