Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Փաշինյան. 2019թ.–ին զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%–ով

27.03.2019, 18:17
2019թ.–ին զինծառայողների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%–ով։
Փաշինյան. 2019թ.–ին զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%–ով

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ՍՌԿԱ/. 2019թ.–ին զինծառայողների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10%–ով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում։

«Մենք մտադիր ենք հուլիսի 1–ից բարձրացնել զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1–ից ուսուցիչների աշխատավարձը», – նշեց նա։ 

Փաշինյանը հայտարարեց, որ դա հնարավոր դարձավ շնորհիվ այն բանի, որ կառավարությունը 2019թ.–ին 40 մլրդ դրամով կգերակատարի պետբյուջեի եկամտային մասը։ ($1 – 486,15 դրամ) -0-