Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ-ը զգուշացնում է. 2019թ. ձեռքբերված ավտոմեքենաները պետք է մաքսազերծվեն մինչև ապրիլի 30-ը ներառյալ

22.04.2020, 17:08

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ 2019թ.-ին ձեռքբերված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ:

«Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել 2019թ-ին, բայց տարատեսակ պատճառներով չեն մաքսազերծվել 2019թ.-ին, պետք է ներկայացվեն համապատասխան մաքսային մարմին և ստանան պատշաճ ձևակերպում մինչև 2020թ. ապրիլի 30-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին։-0-