Պետք է ջրի գինն այնքան բարձրացնել, որ ֆերմերները մոտիվացված լինեն կաթիլային ոռոգման անցնելուն. Քերոբյան
14.06.2023,
22:52
Պետք է ջրի գինն այնքան բարձրացնել, որ ֆերմերները մոտիվացված լինեն կաթիլային ոռոգման անցնելուն, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Պետք է ջրի գինն այնքան բարձրացնել, որ ֆերմերները մոտիվացված լինեն կաթիլային ոռոգման անցնելուն, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Քերոբյանը պարզաբանել է, որ կառավարությունը ֆերմերներին ջուր տրամադրելուց առաջ գրեթե ամբողջությամբ սուբսիդավորում է դրա արժեքը, այդ պատճառով ջրի գինը, որը վճարում են ֆերմերները, որևէ կերպ չի խթանում նրանց տեղադրել արդյունավետ սպառման համակարգեր:
«Ներդրումներն արդյունավետության համակարգում (ֆերմերների համար, խմբգր.) հիմնավորված չեն, քանի որ տնտեսումն այնքան փոքր է, որ չարժե այդ ներդրումները: Այդ պատճառով, մեր կարծիքով, ջրի ոլորտում պետք է անցկացվեն բարեփոխումներ, ջրի գները պետք է բարձրացվեն, որպեսզի ֆերմերները մոտիվացված լինեն ներդնել կաթիլային ոռոգման համակարգերում», - ասաց նա:
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ ջրի արդյունավետ օգտագործման համակարգերի անցնելու տեմպերը բավարար չեն, և դրանք պետք է արագացնել:-0-