Փոխվարչապետը մեկնաբանել է կոմունալ ծախսերի փոխհատուցման կամ հետաձգման հավանականությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հինգշաբթի Հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացալ ասուլիսի ժամանակ մեկնաբանել է կոմունալ վճարումների հետաձգման հավանականությունը։
«Հայաստանում կարող են տեղի ունենալ քննարկումներ՝ կարիքավոր խմբերի կոմունալ ծախսերը վճարելու մասին։ Չեմ բացառում, որ այդ հարցին կանդրադառնանք և այդ հարցը կքննարկենք։ Սակայն պետք է աշխատենք թիրախային խմբերով, այլ ոչ թե նպատակի հետ կապված կոչերով», – նշեց փոխվարչապետը։
Նրա խոսքով, կառավարությունը գալիս է պոտենցիալ շահառու խմբերը վերլուծելու ուղղությամբ, դա ավելի ճիշտ է։
«Կոմունալ վճարների հետաձգման կամ դրանց փոխհատուցման գործիքակազմը բավականին ընդարձակ է, հարկավոր է կառուցողական մոտեցում։ Պետք է քննարկել առավել խոցելի խմբերին աջակցություն տրամադրելու հարցը, մանրամասն ուսումնասիրել այդ թիրախային խմբին տրամադրվելիք օգնության ողջ գործիքակազմը», – ասաց նա։–0–