Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«Ռոսիա» ավիաընկերությունը կգործարկի Միներալնիե Վոդի – Երևան չվերթեր

26.06.2023, 13:35
Չվերթերը կիրականացվեն SSJ-100 տիպի ինքնաթիռներով շաբաթական երեք օր հաճախականությամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ
«Ռոսիա» ավիաընկերությունը կգործարկի Միներալնիե Վոդի – Երևան չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. «Ռոսիա» ավիաընկերությունը (ներառվում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) հուլիսի 12–ից կգործարկի Միներալնիե Վոդի–Երևան չվերթը։

Չվերթերը կիրականացվեն SSJ-100 տիպի ինքնաթիռներով շաբաթական երեք օր հաճախականությամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, նշվում է ավիաընկերության կայքում։

«Ռոսիան» նաև շարունակում է չվերթեր իրականացնել Երևանից դեպի Սամարա և Վոլգոգրադ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգ` ամեն օր։–0–