Рейтинг@Mail.ru
USD
369.28
EUR
434.49
RUB
4.9452
GEL
137.53
2026 թ. մայիսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Սարդարապատի հուշահամալիրում պարգևատրվեցին Տավուշի հաղթական մարտերի հերոսները (ՎԻԴԵՈ)

28.08.2020, 21:57
Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին. ՎԻԴԵՈ
Սարդարապատի հուշահամալիրում պարգևատրվեցին Տավուշի հաղթական մարտերի հերոսները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Վարչապետի միջնորդությամբ և հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։–0–